հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՄԻՊ գրասենյակում բողոքների թիվը սրընթաց աճել է. Թաթոյան

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՄԻՊ գրասենյակում բողոքների թիվը սրընթաց աճել է. Թաթոյան

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բողոքների թիվը սրընթաց աճել է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը:

Նրա խոսքով, երբ սկսեցինք ուսումնասիրել այդ բողոքները, հասկացել են, որ դրանց մեծ մասը վերաբերում էր իրազեկման պակասին. «Մարդիկ պարզապես զանգում էին, որ սահմանափակումների մասին հետաքրքրեն, քանի որ դրանք արագ էին փոփոխվում:Դրա համար մենք ուղեցույցներ պատրաստեցինք»։

Արման Թաթոյանը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ի դերը 3 ուղղություն ունի` օգնել պետությանը, որ կանխարգելվի համավարակը, օգնել քաղաքացիներին, որ իրավունքները չոտնահարվեն, և 3-րդ` իրականացնել վերահսկողություն պետության նկատմամբ:

«Այդ գործունեության շրջանակում մենք խնդիրներ ենք նկատել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես` կապված արձակուրդների տրամադրման, աշխատավարձերի վճարման հետ: Մյուս խնդիրները մեկուսացման մեջ գտնվող անձանց կարիքներին են վերաբերում: Մենք դեպքեր ունենք, որ մարդը մեկուսացման մեջ է, բայց գարնան եղանակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում, որ տուն գնա, տանը մեկուսանա»,- նշեց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է ոստիկաններից ու զինծառայողներից հետ գանձվող գումարներին, օմբուդսմենն ասաց, որ այդ մասով իրենք բողոքներ չեն ստացել, բայց ծանոթ են հանրային դժգոհությանը և այդ առումով, նախապատրաստել են հարցում, որն ուղարկել են պարետատուն` խնդիրը հասկանալու համար:

 

  • Կիսվել: