հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դրության պայմաններում 3 երեխաների մայրը ՄԻՊ-ի շնորհիվ վերամիավորվել է ընտանիքի հետ

Արտակարգ դրության պայմաններում 3 երեխաների մայրը ՄԻՊ-ի շնորհիվ վերամիավորվել է ընտանիքի հետ

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների եւ ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։

Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ եւ նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․ պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը եւ կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարեւոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին եւ անհատական մոտեցումը։

  • Կիսվել: