հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման. Բադասյան

Արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։

«Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապաանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվելու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով»,- գրել է նախարար Բադասյանը։

 

 

  • Կիսվել: