չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան, և կրակն ու ծուխը տեսանելի է մոտ 1 կմ հեռավորությունից: Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը: Ամեն պահի հնարավոր է՝ պայթյուն տեղի ունենա:

Երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: