հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակ Դավթյանը Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունք չի տվել

Արտակ Դավթյանը Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունք չի տվել

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի մասով ցուցմունք չի տվել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Ցուցմունքներ չեն եղել: Եղել է տեղեկանք»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ տեղեկանքը տրվել է մեկուկես տարի առաջ:

Արտակ Դավթյանը չհայտնեց տեղեկանքի պարունակության մասին: 

Դիտարկմանը, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասով ինքը մեկ տարի առաջ կարծիք է հայտնել, որ բանակը կրակելու հրաման չի ստացել, Դավթյանն արձագանքեց. «Այլ կարծիք չեմ հայտնել և այլ ասելիք չունեմ»:

«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում: Պատասխանները կստացվեն դատավարության ընթացքում»,- հայտարարեց Դավթյանը` խոսելով Մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության մասին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: