2024-ին քննվել Է 9 քրեական վարույթ՝ 15 անչափահասի վերաբերյալ․ ՔԿ նախագահը Գեղարքունիքի մարզում էր
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական ստորաբաժանումներում։
Խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը, հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը, մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները:
Սարգիս Մարգարյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3259 քրեական վարույթ, որից լուծվել է 2583 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2072-ը։
2072 քրեական վարույթից 564-ը՝ 602 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1506-ը կարճվել է, 138-ը միացվել է, 51-ը՝ ուղարկվել այլ մարմին, 322-ը՝ պասիվացվել։
2024 թվականի ընթացքում մարզային վարչությունում ավարտված վարույթներով արտադրողականությունն աճել է՝ կազմելով 63.6%, միաժամանակ աճել է դատարան ուղարկված վարույթներով արտադրողականությունը՝ կազմելով 17.4 %։
Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 155 քրեական վարույթ։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2620 հաղորդում, որից 2354-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 266-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել։
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 107 մլն 985 հզր 158 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 20 մլն 173 հզր 162 ՀՀ դրամը։
Պետությանը պատճառված վնասը կազմել է 47 մլն 239 հզր 806 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18 մլն 513 հզր 806 ՀՀ դրամը, համայնքին պատճառված վնասը կազմել է 54 մլն 483 հզր 352 ՀՀ դրամ, որից 52 մլն 956 հզր 190 ՀՀ դրամը վերականգնվել է, ֆիզիկական անձանց պատճառվել է 6 մլն 262 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1 մլն 607 հզր ՀՀ դրամը։
2024 թվականի ընթացքում քննվել Է 9 քրեական վարույթ՝ 15 անչափահասի վերաբերյալ, որոնցից 5-ը՝ 5 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, 2-ով նախաքննությունը շարունակվում է։
Հաշվետու ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 57 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 13-ը կարճվել է, 4-ը պասիվացվել, 1-ը՝ միացվել, 17-ն՝ ուղարկվել այլ մարմին: 18 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1343 քրեական վարույթ, որից 676-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 1343 քրեական վարույթից լուծվել է 604 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 449-ը, 336-ը կարճվել է, 99-ը պասիվացվել է, 42-ը՝ միացվել, 14-ը՝ ուղարկվել այլ մարմին, 737-ը՝ մնացել անավարտ։
2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետում քննվող 138 քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է 295 հաղրոդում, որից 281-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 1051 քրեական վարույթ, որից 739-ը փոխանցվել է նախորդ տարվանից։
1051 քրեական վարույթից 291-ով նախաքննությունն ավարտվել է, որից 81-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 210-ը կարճվել է։
Դատարան ուղարկված, ոչ արդարացման հիմքով կարճված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 51 մլն 774 հզր 313 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 12 մլն 92 հզր 42 ՀՀ դրամը, բացի այդ, բաժնի վարույթում քննված այլ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 20 մլն 526 հզր 702 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 13 մլն 234 հզր 848 ՀՀ դրամը։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հինգերերոդ կայազորային քննչական բաժնում ստացվել է 105 հաղորդում, որից 98-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 895 քրեական վարույթ, որից 704-ը փոխանցվել է նախորդ տարվանից։
865 քրեական վարույթից 79-ով ավարտվել է նախաքննությունը, որից 33-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 46-ը կարճվել է։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը քննված քրեական վարույթներով կազմել է 111,87 քրեական վարույթ, իսկ ավարտված քրեական վարույթներով՝ 9,87։
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մեկ տարուց ավելի ժամկետում քննվող կոռուպցիոն բնույթի ծանր և առանձնապես ծանր դեպքերով քրեական վարույթները։
Արթուր Պողոսյանը հանձնարարել է նաև մանրամասն ուսումնասիրել անչափահասների կողմից կատարված հանցագործություններ ծնող պատճառները՝ ընդգծելով նրանց լավագույն շահը պաշտպանելու և առավելապես կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը:
Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է պատշաճ ուշադրություն դարձնել քաղաքացիների դիմում-բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և հետևողականություն ցուցաբերել նրանց բարձրացրած հարցերը քննարկելու և դրանց լուծման համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի աճին, անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարվել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: