երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արշակունյաց պողոտայում 27-ամյա երիտասարդի վրաերթի դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն

Արշակունյաց պողոտայում 27-ամյա երիտասարդի վրաերթի դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն

 Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ժամը 22:30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին: ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, մեքենայի վարորդը եղել է  աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ  Սիմոն Մարտիրոսյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին քաղաքացին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: