կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան

Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վաղը, ապրիլի 14-ին, Դատարանի Արմավիր նստավայրում ժամը 15:00-ին հրավիրված է Արշակ սրբազանի քրեա-քաղաքական գործով դատական նիստ:

Հիշեցնեմ, որ նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, որի արդյունքում գործը հանձնվեց այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը:

Հիշեցնեմ նաեւ, որ այս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկված»:

  • Կիսվել: