Արշակ Կարապետյանը Մոսկվայում բերման է ենթարկվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում բերման է ենթարկվել, հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։
«Արշակ Կարապետյանը կեսօրին բերման է ենթարկվել Տվերսկայա փողոցից, գեներալ-մայորի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված մի քանի հոդվածով», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ նա մեղադրվում է «Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» և «Իշխանությունը չարաշահելու» համար։