կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արշակ Հակոբյանը կմնա կալանքի տակ

Արշակ Հակոբյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զորայր Հարությունյանը։ 

Նշենք, որ Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ։ Մեղադրանքի համաձայն՝ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ, ենթադրաբար, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Առաջին ատյանի դատարանը բավարարել ու 562 միլիոն դրամ գրավ էր կիրառել Հակոբյանի նկատմամբ ու ազատ արձակել։ Այնուհետ վերաքննիչ մասնակիորեն բավարարել էր դատախազության բողոքը, սակայն Հակոբյանը չէր կալանավորվել։

  • Կիսվել: