հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից: 
 
Արսեն Մնացականյանը 1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում՝ հետաքննիչ, քննիչ: 
 
1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու:
1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ:
2009–2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության ղեկավար:
2015թ. մարտից հուլիսի 30-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչությունում, որպես Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ:

  • Կիսվել: