երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Արսեն Երեւանսկին» կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

«Արսեն Երեւանսկին» կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանն այսօր՝ հունիսի 17-ին, կտեղափոխվի «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննման. նրա վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մկրտչյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

«Քրբուժակը բավարարել է իմ միջնորդությունը։ Այսօր նախատեսվում է նրան տեղափոխել Նաիրի» բկ՝ հետազոտությունների։ Տեղակացա նաեւ, որ բավարարվել է մեր միջնորդությունը՝ դատաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու հետ կապված»։

Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Արսեն Մկրտչյանը, արդյոք ունի՞ առողջական գանգատներ, Մարտիրոսյանն ասաց.

«Շատ վատ է զգում իրեն։ Դիմել ենք ՄԻՊ-ին, մեր դիմումը վարույթ է հարուցվել։ Այն ժամանակ գտնվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, մի քանի օր այնտեղ պահվելուց հետո, երբ առողջական վիճակը վատթարացել էր, հրավիրել ենք շտապօգնություն, ախտորոշվեց ինֆարկտի օջախ։ Նրա տեղափոխվեց  Դատապարտյալների հիվանդանոց, որից հետո առողջական վիճակն ավելի ծանրացավ։ Անձը, փաստացի ունի, 3 հիվանդությունը, որը մտնում է Կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրման հետ անհամապատասխանելիություն ունեցողների ցանկում»։

Մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

 

 

  • Կիսվել: