շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արփինե Սարգսյանը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերների հետ քննարկել է նոր ՔԿՀ-ի լուծումները

Արփինե Սարգսյանը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերների հետ քննարկել է նոր ՔԿՀ-ի լուծումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգի և դրա լուծումների մշակման աշխատանքային խումբը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթի գլխավորած պատվիրակությանը։

Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ նստած են նկարն է

Սարգսյանը փաստել է, որ IRZ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու գաղափարը մտել է իրականացման փուլ։

Հնարավոր է սա 1 անձ and ներսում նկարն է

Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեակատարողական ենթակառուցվածքների ստեղծման ոլորտում մասնագիտացված, գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերի և Հայկո Օբերլեի տրամադրած խորհրդատվության հաշվառմամբ մշակվել են հիմնարկի եռաչափ պատկերը և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է

IRZ ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթն իր հերթին նշել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցության տրամադրումը նոր ուղղություն է IRZ-ի համար։ Նկատի ունենալով համագործակցության դրական արդյունքները՝ Վուքերթը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ քայլերի ձեռնարկումը միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ ունենալու հարցում։

Հանդիպման շրջանակներում կողմերը համատեղ դիտարկել են մշակված լուծումները և պայմանավորվածություն  ձեռք բերել շարունակել համագործակցությունը նաև նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման փուլում։

  • Կիսվել: