շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Առողջապահության նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Առողջապահության նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսօր Երևանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Մեղադրական եզրակացության ընթերցումից հետո Արսեն Դավթյանն իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը չընդունեց։

Նույն գործով մյուս ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, ընդունեց իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը, նշելով, որ միայն մի քանի կետեր կան, որոնց հետ համաձայն չէ։

Գործով մեղադրող դատախազն էլ դատարանին առաջարկեց սկզբում հետազոտել ապացույցները, հետո գործով վկաներին հարցաքննել, այնուհետեւ ամբաստանյալների հարցաքննություն իրականացնել։

Դատարանն անցավ գործում եղած ապացույցների հետազոտմանը։

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

  • Կիսվել: