չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան․ նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի վերջ

Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան․ նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի վերջ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել դատարան։ Այս մասին հայտարարեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր և խնդրեց հանդիպումը շարունակել դռնփակ, քանի որ պատրաստվում է մանրամասներ հայտնել Քոչարյանի առողջական վիճակից։

Դատավոր Աննա Դանիբեկյանը համաձայնեց և խնդրեց բոլորին, բացառությամբ գործընթացի կողմերի, լքել դահլիճը։

Հաջորդ նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է հունվարի 31-ին, ժամը 13-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում են Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ։

  • Կիսվել: