երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առողջական խնդիրներ ունի. փաստաբանը` Լևոն Քոչարյանի փակ գանգուղեղային վնասվածքի մասին

Առողջական խնդիրներ ունի. փաստաբանը` Լևոն Քոչարյանի փակ գանգուղեղային վնասվածքի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` անդրադառնալով սեպտեմբերի 22-ին խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկվելու դեպքերին։
 
«Լևոն Քոչարյանը ներկա պահին որոշակի առողջական խնդիրներ ունի, որովհետև ուղեղի ցնցում էր ստացել։ Արդեն փորձաքննություն է նշանակվել, դատաբժիշկն էլ այցելել է Լևոն Քոչարյանին, զննել է, համապատասխան գործողությունները կատարել է։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով գլխացավերը որոշ չափով դեռ շարունակվում են»,– ընդգծեց փաստաբանը։

  • Կիսվել: