շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմինե Ֆանյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Արմինե Ֆանյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

ՀՀ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները:

  • Կիսվել: