ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ Աշոտ Մելիքյանի վարույթ է ընդունվել

Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ Աշոտ Մելիքյանի վարույթ է ընդունվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի: Այս մասին ասված է դատական տեղեկատվական համակարգում:

Մարտի 4-ին  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանը հայտարարություն էր արել. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:

Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը եւ փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով:

  • Կիսվել: