չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արմեն Սմբատյանն ազատ է արձակվել

Արմեն Սմբատյանն ազատ է արձակվել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ  Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության, իսկ հայրը՝ այն կազմակերպելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Սմբատյանը ևս 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

  • Կիսվել: