հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ–ից այլ մանրամասներ չեն հաղորդում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:

2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

  • Կիսվել: