ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. նրա աթոռին որդին էր, իսկ դատախազական աթոռը դատարկ էր․ Մելիքյան

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. նրա աթոռին որդին էր, իսկ դատախազական աթոռը դատարկ էր․ Մելիքյան

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ 

«Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։

Հաջորդ նիստը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։

  • Կիսվել: