ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Գեւորգյանի՝ սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

Արմեն Գեւորգյանի՝ սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, գրում է armlur.am-ը:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դիմող կողմի բողոքը եւ վերացրել է քննիչի որոշումը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին եւ դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՔԾ-ն մերժել է քրեակաան գործի հարուցումը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, թե, իբր, ոստիկանության ծառայողները թույլ չտալով Արմեն Գեւորգյանին մեկնել Հայաստանից, գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում, մինչդեռ բացառապես նշված ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով չի կարող սահմանափակվել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

 

 

  • Կիսվել: