երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել

Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել

Դատախազը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Այս մասին InfoPort.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից։
 
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
 
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։
 
Նա անցնում է նաև մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։

  • Կիսվել: