հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։

Քիչ առաջ նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:

Աշոտյանի կալանքը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ 

Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին  չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։ 

Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ 

  • Կիսվել: