Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին եկել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27–ին` ժամը 16։00–ին։