Արմավիրի տներից մեկի նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. կա ձերբակալված
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ապրիլի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 23 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: