կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմավիրի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Արմավիրի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Տանձուտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ 0,20 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրանյութ է, սակայն հրաժարվել է ձեռք բերման վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդել:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: