հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի զանգվածների փոխանցման փորձը

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի զանգվածների փոխանցման փորձը

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն զննության ենթարկելիս, նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է:

Ծառայողների պահանջով քաղաքացուհին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:

  • Կիսվել: