ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր

Օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 6.93, 2.22 և 4,75 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, 50 հատ «Դիմեդրոլ», 32 հատ 377 և 4 հատ AN627 գրառումներով դեղահաբեր, ինչպես նաև՝ 7 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 2 wi-fi սարք, 1 ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար:

Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում առկա էր եղել 0,14 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված։

  • Կիսվել: