հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ

Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում մարտի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցի ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին առնչվող և մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, քննարկված հարցերից են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։

Անգնահատելի կարևորություն ունեն բարձր որակի և վստահության վրա հիմնված հարաբերությունները, որ ձևավորվել են Հանձնակատարի ու իր գրասենյակի և մեր միջև։ Նման համագործակցությունը և Հանձնակատարի պատրաստակամությունը իրական աջակցություն են։

  • Կիսվել: