ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Երեկ տեղի ունեցան ստրասբուրգյան իմ խոհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ դատարանից նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ խորհրդակցությունները տեղի են ունեցել Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ:

Թաթոյանը, մասնավորապես, գրել է, «Քննարկված հիմնական հարցերն էին.

- Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված դատարանում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկան, որ համարում է միջազգային լավագույն փորձ:
Եվրոպական դատարանի կողմից ընդգծվեց այս պրակտիկայի և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվեց այդ միջնորդությունների բարձր մասնագիտական որակը,

- Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման անկախ գնահատականներ ներկայացնելը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն,

-Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր աշխատակազմի ու այլ մարմինների համար վերապատրաստումները և հանրային լայն իրազեկման ծրագրերը, որոնք հիմնված են երկրում Եվրոպական դատարանի իրավաբանության արդյունավետ ներդրմանը»։

  • Կիսվել: