հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արման Թաթոյանը՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող գործի նյութերի տարածման մասին

Արման Թաթոյանը՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող գործի նյութերի տարածման մասին

Երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատական գործի մասին:

Այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով այդ նյութերը տարածելու մասին, հայտարարեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ. «Առավել ևս որևե պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ»:

«Ես առհասարակ կարող եմ ասել՝ կարևոր է, որ ցանկացած մարդու արժանապատվության, անձնական կյանքի և բոլոր նման արժեքները... Քաղաքականությունն իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս հարցերը՝ իրենց սկզբունքները: Բայց կոնկրետ այդ դեպքին գնահատական տալ իմ կողմից ճիշտ չէ՝ իրավասության առումով»,-ասաց նա:

  • Կիսվել: