շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթ ունեցավ (տեսանյութ)

Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթ ունեցավ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից։ Արման Թաթոյանը իր հասցեին հնչած քաղաքական ելույթներին չանդրադարձավ, խոսեց մարդու իրավունքների կոնկրետ խնդիրներից, գրում է «Ա1+»։

Արման Թաթոյանը նախ նշեց, որ իր զեկույցը օբյեկտիվ է, դրական զարգացումների մասին մանրամասն գրված է ամեն ինչ։ ՄԻՊ-ը նկատեց, որ կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչո՞ւ մենք չունենք հոգեբույժների բավարար քանակ, ինչպե՞ս անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները գնան դպրոց և այլն։

Արման Թաթոյանը երկար ելույթ ունեցավ, անդրադարձավ պատգամավորների բարձրացրած բոլոր խնդիրներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: