Արման Թաթոյանը դասախոսել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանում
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ կապված ՀՀ-ում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես` ձերբակալման, ձերբակալվածի իրավունքների և դրանց երաշխավորման, պրակտիկայի անթույլատրելի դրսևորումների հետ։
Նաև՝ անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման ընթացքում մասնագիտական քննարկումներին և գործող օրենսգրքի լուծումներին: