չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արման Սարգսյանը՝ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելու պատճառի վերաբերյալ

Արման Սարգսյանը՝ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելու պատճառի վերաբերյալ

Այսօր լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն անդրադարձել է իր պաշտոնակության թեմային և մի շարք այլ հարցերի:

"Ես շուրջ 25 տարի ծառայել եմ ոստիկանությունում ու միշտ ասել եմ, որ ցանկացած կարգավիճակով կծառայեմ երկրին, նույնիսկ առանց պաշտոնի: Ինձ համար սկզբունք չկար, որ եթե եղել եմ ոստիկանապետ, չեմ կարող լինել 2-րդ կամ 3-րդ դեմք:

Միգուցե շատերի համար դա այլ կերպ ընկալվի, սակայն ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս այս փուլում ինձ համար մեծ պատիվ է ծառայել Պաշտպանության նախարարությունում և իմ լուման ներդնել հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը",- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից իր ազատման պատճառներին, Սարգսյանը նշեց, որ իր աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը.

"Եկեք պարզաբանման մասին բան չանենք, կարիք չկա: Միգուցե եղավ իրադարձությունների համընկնում: Ամեն դեպքում ասեմ, որ հարսանիքը (Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին է խոսքը) պատճառը չէ":

Հարցին, իր համար սպասելի է եղել արդյո՞ք, որ նոր պաշտոն կստանար, Սարգսյանը պատասխանեց, որ իր համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով հայրենիքին ծառայելը.

"Ես վստահեցնում եմ ձեզ, որ մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանական ծառայության կազմակերպման մի շարք խնիդրների լուծման առումով: Հույս ունեմ, որ ՊՆ-ում կարողանալու եմ ու անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեծ օգուտ բերեմ պետությանը":

  • Կիսվել: