հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, կազմվել 9 արձանագրություն

Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, կազմվել 9 արձանագրություն

Մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր։

Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։ Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։

Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։ Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։ Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: