ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արևիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Հրայր Թովմասյանին և 3 գործընկերներին

Արևիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Հրայր Թովմասյանին և 3 գործընկերներին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ ՍԴ բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը. «Ստեղծվել են նորմալ մարդկային, աշխատանքային հարաբերություններ: ՍԴ-ն վերջին երկու տարիների ընթացքում եղել է բարդագույն իրավիճակներում: Այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, սահմանադրական առաքելությունն ու արդարությունն իրականացրել ենք Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում»:

Օգտվելով առիթից՝ Արևիկ Պետրոսյանը շնորհակալութուն հայտնեց պարոն Թովմասյանին և իր 3 գործընկերներին, որոնց լիազորությունները Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեցվել են լիազորությունների ժամկետն ավարտված լինելու հիմքով:

«Նրանք պատշաճ մակարդակով իրականցրել են իրենց սահմանդարական առաքելությունը, սահմանդրական արդարադատություն: Իրենք հիմա զբաղվում են իրենց խախտված սահմանադրական իրավունքների վերականգնմամբ, տեսնենք իրադարձություններն ինչպես կզարգանան»,-ասաց նա:

 

Պետրոսյանը նշեց, որ մինչև հունիսի 26-ը, Սահմանադրական դատարանը բնականոն աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

  • Կիսվել: