շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Դանիելյանը չի կարող անաչառ որոշում կայացնել. Քոչարյանի պաշտպաններ

Արմեն Դանիելյանը չի կարող անաչառ որոշում կայացնել. Քոչարյանի պաշտպաններ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ  Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել են, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Փաստաբանները մատնանշել են, որ Արմեն Դանիելյանը, նիստերից մեկի ժամանակ, թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին։

Դատարանը, լսելով երկու կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին:

  • Կիսվել: