շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Օրերս ոստիկանության Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնումներ։ Այս մասին հյատնում են ՀՀ ոստիկանությունից։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ Քրեական ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն ատրճանակի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
 

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հրազենը բաժին բերած անձը հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: