շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդեն ուզում եմ, որ կամ Այո-ն չանցնի, կամ դժվար անցնի. Սաֆարյան

Արդեն ուզում եմ, որ կամ Այո-ն չանցնի, կամ դժվար անցնի. Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը Նոյեմբերյանից, Վանձորից ու Գյումրիից տագնապալի տեղեկություններ է ստացել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ սահմանադրական հանրաքվեի համար Այո-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են, նրա խոսքով,  նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին ժամերին տագնապալից տեղեկություններ ստացվեցին առայժմ Նոյեմբերյանցից, Վանաձորից ու Գյումրիից։ Ինչպես հաղորդում են այնտեղի ընկերներս, սահմանադրական հանրաքվեի համար Այո-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած /թե ինչ աշխատած, չասեմ/ մարդիկ։

Հանձնաժողովներում նշանակվելուց շատ հետաքրքիր հնարքներով բարեհաջող դուրս են մնացել մարդիկ, ովքեր նախկին տասնամյակում ընդդիմադիր կուսակցությունների տեղերով անձնազոհաբար, դեմ գնալով այդ ժամանակների տեղական ՀՀԿ-ական խաժամուժին և իշխանություններին, զրկվելով շատ բաներից, պահել են ձայները /ովքեր շրջաններում են ապրում, գիտեն, թե ինչ է նշանակում, երբ դեմ ես գնում տեղական իշխանություններին/: Ընտրատարածքային հանձնաժողովները փոփոխված չեն, համայնքային ու մարզային ղեկավարություններն էլ նույնը, չհաշված կասկածելի նշանակումները մարզպետների, փոխմարզպետների պաշտոններում։

Բնականաբար, նրանց միջոցով դժվար չէ այդ նշանակումները կատարելը։ Եթե դա արվել է Ոչ-ի շտաբի հետ համագործակցած, ապա ասում եմ բրավո Ոչ-ին։ Եթե դա չէ, ուղղակի նախկինները իրենց նախկինում ծառայածներին նշանակել են զուտ հանձնաժողովականի աշխատավարձը ստանալու համար, ապա մտածեք, թե ինչ են ձեր մասին մտածում մարդիկ, որոնք տասնամյակով կռիվ են տվել, զրկանքներ կրել, մասնակցել հեղափոխությանը, ուրախացել, որ արդարության պահը վրա է հասել, բայց տեսնում են, որ հեղափոխությունից շահողները կրկին նախկինները են... Երեկ Նոյեմբերյանցից տեղեկացված հյուրեր ունեի։

Պնդում էին, որ մի քանի գյուղերում կանանց շրջանում շշուկներ կան, որ Ոչ-ից գումար են տալու.. Ինչպես իրենք էին ասում' կանայք նման բաները ստույգ են իմանում... Այսպիսի կազմերով ընտրատարածքային ու ընտրական հանձնաժողովները դա չեն էլ կանխելու, ինչպես նախկինում չեն կանխել։ Մի խոսքով, կեցցեն ընկեր Մուկուչյանները։

Արդեն ուզում եմ, որ կամ Այո-ն չանցնի, կամ այնքան դժվար անցնի, որ գոնե իմ կողմից շատ սիրելի ու հարգելի Փաշինյանը այդ շառաչուն ապտակից ջղայնանա ու մի մեծ զրույց բացենք, թե ովքեր են կոնկրետ այս սաբոտաժների թիկունքում կանգնած։ Ու վերջապես պատժենք ու խելքի գանք։ Հեղափոխությունն ու արդարությունը խեղողները չպետք է անպատիժ մնան։ Ովքեր տեղեկություններ ունեն մարզերից, խնդրում եմ գրեն» ։

  • Կիսվել: