շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արդեն ստացվել է Լևոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. Փաստաբան

Արդեն ստացվել է Լևոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. Փաստաբան

ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր իմ կողմից ներկայացված միջնորդությունը եւ նշանակել էր Լեւն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ստացվել է Լեւոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ վերջինիս մոտ փորձաքննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարվածվելու կամ համահարվածվելու հետեւանքով,ինչպիսին կարող են լինել նաեւ ԲՌՈւՆՑՔԸ։ Միեւնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լեւոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով հնարավոր չէ։

Այս ամենը վկայում է նրա մասին,որ մինչ այդ ձեռք բերված ապացույցներով /բազմաթիվ ցուցմունքների, տեսագրությունների/ ինչպես նաեւ սույն եզրակացությամբ արդեն իսկ առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որի վերաբերյալ այսօր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով»։

  • Կիսվել: