կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը

Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, անցում կատարել քաղաքացիական ծառայությունից պետական ծառայության հատուկ տեսակի, ծառայության կազմակերպման տեսանկյունից ապահովել հակակշիռների և զսպումների մեխանիզմները, բարձրացնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները՝ այդպիսով որակյալ նախադրյալներ ստեղծելով հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման, վերասոցիալականացման քաղաքականության արմատավորման համար։
 

«Սիրով պատրաստ ենք քննարկել նախագծերի փաթեթի վերաբերյալ ցանկացած առաջարկ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը:

  • Կիսվել: