հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հարթակը հնարավորություն է ընձեռում․

  • առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
  • միջոցառումների իրականացման ընթացքին,
  • հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
  • ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
 

Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: