հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդարադատության նախարարն ու նրա տեղակալը կգործուղվեն կմեկնեն Փարիզ

Արդարադատության նախարարն ու նրա տեղակալը կգործուղվեն կմեկնեն Փարիզ

 ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մարտի 25-28-ին գործուղվում են Ֆրանսիա: Այցի նպատակը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելն է։

 Վարչապետի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

  • Կիսվել: