ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Հոկտեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին է հանձնվել 47-ամյա Արտյոմ Ա.-ն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նա սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի (Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն) մեղադրանքով:
 
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 

  • Կիսվել: