կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել. փաստաբան

Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել. փաստաբան

Ծանոթացեք` Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուրն է, ինքն էլ` անվան պես ամուր տղա։ Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Լուսինե Վիրաբյանը:

Նա նաեւ նշել է. «Բերման ենթարկվելուց բացի` նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին (հարվածներ գլխին)։

Ամուրը վերջին բերման ենթարկվածն էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին 3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին։

Դատողությունները` թողնում եմ ձեզ։

Նկարը հրապարակում եմ ծնողի թույլտվությամբ»։

  • Կիսվել: