ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առայժմ գաղտնիք է՝ ես կառաջադրվեմ, թե ոչ․ Արթուր Վաղարշյան

Առայժմ գաղտնիք է՝ ես կառաջադրվեմ, թե ոչ․ Արթուր Վաղարշյան

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի համար հանելուկ է՝ ով կընտրվի ՍԴ նախագահ։

Այսօր ՍԴ շենք մուտք գործելիս նորընտիր դատավորը լրագրողների հետ զրույցում նշեց,  որ մամուլում շրջանառվող լուրերը, թե երեկ  նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցն է քննարկվել, իրականությանը չի համապատասխանում։

«Թեկնածության հարցը չի քննարկվել, միայն քննարկվել են ընթացակարգային հարցեր եւ իմ համար էլ է հանելուկ, թե ով է լինելու թեկնածու»,- ասաց նա և հավելեց, որ լուրջ վերաբերվում շրջանառվող լուրերին, թե Խունդկարյանն է ընտրվելու ՍԴ նախագահ։

Ինչ վերաբերվում  է  ինքնառաջադրմանը, Վաղարշյանն ասաց, որ դա առայժմ գաղտնիք է․

«Ես պետք է լսեմ թեկնածուին եւ նրա խոսքը, տեսլականը ՍԴ-ի ապագայի մասին, նոր ընտրություն կատարեմ։ Առայժմ գաղտնիք է՝ ես կառաջադրվեմ, թե ոչ»,- ասաց ՍԴ նորընտիր դատավորը։

  • Կիսվել: