երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արարատի քաղաքապետը հայտնվել է իրավապահների տեսադաշտում. ինչ են բացահայտել

Արարատի քաղաքապետը հայտնվել է իրավապահների տեսադաշտում. ինչ են բացահայտել

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Ինչ է կատարվում եւ ինչ բացահայտումներ է արել նախաքնական մարմինը վերջինիս գործողությունների մասով: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, Հայկ Հայկյանը, լինելով Արարատ համայնքի համայնքապետ, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ունենալով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել Արարատ քաղաքի հասարակության օրինական շահերին:

 

Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Արարատ քաղաքի ավագանուն «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի թափուր մնացած տնօրենի պաշտոնում ներկայացրել է Արաքս Դավթյանի թեկնածությունը՝ տեղյակ չլինելով, որ 1996թ-ին ավարտած լինելով «Փանոս Թերլեմեզյանի» անվան գեղարվեստի ուսումնարանը, վերջինս չէր կարող նշանակվել «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Արարատ քաղաքի ավագանու անդամները 2016թ-ի դեկտեմբերի 9-ի թիվ 9 նիստի 48 որոշմամբ հավանության են արժանացրել Արաքս Դավթյանի թեկնածությունը, որից հետո պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Հայկյանը, խախտելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդ. 1-ին մասի պահանջները, 2016թ-ի դեկտեմբերի 12-ին թիվ 144 կարգադրությամբ Արաքս Դավթյանին նշանակել է «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր. օր.. 315-րդ հոդ. 1-ին մասով հարուցվել է քր.գործ: Նախաքնությունը շարունակվում է:

Հոկտեմբերի 22-ին ժ.20.40-ին Վեդիի քննչական բաժնում քննվող 26159919 քր.գործի նախաքննության ընթացքում քննիչի կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին հայտնաբերվել են տվյալներ, որ Լուսինե Ռազմիկի Պողոսյանը /մնացած տվյալները պարզվում են/ երկար տարիներ դասավանդել է Արարատի պետական բժշկական քոլեջում, ունեցել է շուրջ 17 տարվա մանկավարժական փորձ: Արարատի թիվ 2 մանկապարտեզի նախկի տնօրենը իր կամքով դուրս է եկել աշխատանքից, նշված պաշտոնը մնացել է թափուր: Հայկ Հայկյանը լինելով պաշտոնատար անձ, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ունենալով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել Արարատ քաղաքի հասարակության օրինական շահերին, այն է՝ Հ.Հայկյանն իր նախաձեռնությամբ Արարատ քաղաքի ավագանուն նույն քաղաքի թիվ 2 մանկապարտեզի թափուր մնացած տնօրենի պաշտոնում ներկայացրել է Լուսինե Պողոսյանի թեկնածությունը՝ տեղյակ չլինելով, որ 1993-1998 թվականի ընթացքում «Հայբուսակ» համալսարանում, որտեղ ուսանել է Լ.Պողոսյանը, չի ունեցել պետական հավատարմագրում:

Արարատ քաղաքի ավագանու անդամները 2016թ. դեկտեմբերի 9-ի թիվ 9 նիստի 47 որոշմամբ հավանության են արժանացրել Լուսինե Պողոսյանի թեկնածությունը, որից հետո պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Հայկյանը, խախտելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդ. 1-ին մասի պահանջները, 2016թ. դեկտեմբերի 12-ին թիվ 143 կարգադրությամբ Լուսինե Պողոսյանին նշանակել է Արարատի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 315 հոդ. 1-ին մասով հարուցվել է քր.գործը: Նախաքնությունը շարունակվում է:

 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

  • Կիսվել: