երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Աղաբեկյանին ՔԿ-ում խոշտանգելու դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում ՀՔԾ-ում․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Արարատ Աղաբեկյանին ՔԿ-ում խոշտանգելու դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում ՀՔԾ-ում․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Շուռնուխի գյուղապետի եղբոր՝ Արարատ Աղաբեկյանին, ով նաև հայտնի է Աշխարհապետ անունով, ապօրինի ձերբակալելու և նվաստացնելու և խոշտանգումների ենթարկելու դեպքի առիթվ նյութեր են նախապատրաստվում, դատախազությունը գործը ուղարկել է ՀՔԾ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Արարատ Աղաբեկյանին հրավիրել են բացատրություն տալու։ Քանի որ նա այդքան էլ առողջ վիճակում չէ և չի կարող Գորիսից գալ Երևան, խնդրել ենք, որպեսզի որպես հիմք ընդունեն այն տեղեկատվությունը, որը Աղաբեկյանը տվել է լրագրողներին։ Երբ հարուցվի քրեական գործ, բնականաբար այդ ժամանակ նա կգա Երևան»։

Փաստաբանը հավելեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը Աղաբեկյանը անցել է Գորիսում՝ ներկայանալով Գորիսի դատական բժշկին։

Հիշեցնենք, որ Արարատ Աղաբեկյանը Քննչական կոմիտեում նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում։ Նրան ձերբակալել էին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների համար։ Տեսագրության մեջ երևում էր, որ չնայած ակնհայտ առողջական վատ վիճակին, ՔԿ շենքում նրան պահել են ձեռնաշղթաներով և միայն պաշտպանների պնդելուց հետո շտապօգնություն էին կանչել։

 

  • Կիսվել: