երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Արաքս գյուղի սպանության դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Արաքս գյուղի սպանության դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
 
«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
 
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:
 
1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են  հնչել Արմավիրի մարզի Արաքս գյուղում, կա վիրավոր: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: